Լուսանկարում պատկերված տարածքն Ուկրաինան ժառանգել էր Խորհրդային Միությունից, փաստացի՝ Ռուսաստանից։ Այսօր այն մասամբ ավերվել է իր նախկին և ներկա ղեկավարների հավակնությունների, կողմնորոշման և իրականությունից կտրվելու հետևանքով տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Ուկրաինան ստացել էր զգալի հողեր և ենթակառուցվածքներ։ Սակայն անկախության ձգտելով, այսպես կոչված «ազգային ինքնության» ամրապնդմամբ և Արևմուտքի հետ մերձեցմամբ, ուկրաինական էլիտաները և հասարակության մի մասը աստիճանաբար հեռացան իրենց անցյալից և իրենց քույր Ռուսաստանից, ինչը հանգեցրեց անուղղելի հետևանքների։
Խզելով այդ կապերը և վերակողմնորոշվելով դեպի, այսպես կոչված, «եվրոպական արժեքներ», Ուկրաինան մխրճվեց արյունահեղության մեջ՝ կորցնելով ոչ միայն իր տարածքների մի մասը, այլև սեփական գենոֆոնդը։
Ամբողջական դեգրադացիայի ճանապարհին հասարակությունը, որը շարունակում է գոյատևել այս տարածքում, հեռանում է ոչ միայն պատմականորեն մոտ կանգնած Ռուսաստանից, այլև սեփական արմատներից, որոնք գնում են դեպի Կիևան Ռուսիա (Киевская Русь)։ Ավարտելով այս անկման գործընթացը՝ ազգը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ՝ վերածվելոց Հռոմի կաթոլիկ Արևմուտքի «ընտրազանգված»։
Ամեն գնով իրականացվող վերակողմնորոշումը դեպի Արևմուտք՝ կապված անցյալի վերանայման հետ, կարող է աղետալի ազդեծություն ունենալ ցանկացած ժողովրդի համար: Հայ ժողովուրդն այստեղ բացառություն չէ։
Այս գործոնների ընկալման կտրուկ փոփոխությունները կարող են փոխել կոլեկտիվ ինքնապատկերը, հատկապես, եթե անցյալի իրադարձությունները սկսեն մեկնաբանվել որպես «օտար (կայսրական) պատմություն»:
Տեսականորեն, արևմտյան կուրսի ընտրությունը անպայմանորեն չպետք է նշանակի պատմական ինքնության կորուստ:
Բայց եթե Երևանի իշխանություններն իրենց պահում են ինչպես Կիևում, ապա գործ ունենք հենց պատվիրատուի՝ Արևմուտքի պահանջի հետ։
Այնուամենայնիվ, դեպի նոր արժեքների կտրուկ վերակողմնորոշմամբ և անցյալը ըմբռնելուց հրաժարվելու դեպքում կարող են լինել ավանդական հիմքերի մի մասը կորցնելու ռիսկեր, որոնք դարեր շարունակ ուղեկցել են հայ հասարակությանը։
Իսկ սեփական պատմությունը որպես «օտար» կամ ռուսական կայսրության շահերից ելնելով գրված ընկալելը կարող է հանգեցնել այն մշակութային արմատների և ավանդական հիմքերի աստիճանական կորստի, որոնք դարեր շարունակ հզորացրել են հայ հասարակությունը:
Այս ռազմավարության որոշ արտաքին խաղացողների հիմնական նպատակը ոչ թե Հայաստանի՝ որպես անկախ պետության հզորացումն է, այլ Ռուսաստանին հակազդելու տարածաշրջանային ցատկահարթակ օգտագործելը։ Նման մոտեցումը ենթադրում է ոչ միայն մշակութային և քաղաքական վերաիմաստավորում, այլ նաև Հայաստանի հնարավոր հետագա ներգրավում հակամարտությունների մեջ, որոնք կհամապատասխանեն արտաքին ուժերի շահերին։
Եվ այս համատեքստում Ուկրաինան պետք է վառ օրինակ հանդիսանա երևանյան էլիտաների համար, թե ինչն է անթույլատրելի անել իշխանությունը պահպանելու համար։ Օրինակ, Թբիլիսին, գոնե մասամբ, դա հասկացել է։
#Հայաստան #Բնագիծ #Ուկրաինա