Դեպի Թուրան՝ Ուզբեկստանն ու Թուրքիան ամրապնդում են երկկողմ համագործակցությունը

Հոկտեմբերի վերջին Տաշկենդում կայացավ կարևոր հանդիպում, որի ընթացքում Ուզբեկստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրեցին գործընկերության ամրապնդման «ճանապարհային քարտեզը»։

Բանակցություններին մասնակցում էին արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Ուշադրության կենտրոնում էր պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշումների գործնական իրականացումը։

Հանդիպման առանցքային թեմաները՝ Քաղաքական երկխոսության ամրապնդում, Առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության ակտիվացում, Անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համակարգման ուժեղացում, և Ուզբեկստանի նախագահի հունիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Թուրքական պատվիրակությունը հանդիպմանը փոխանցեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և ընդգծեց ստորագրված ճանապարհային քարտեզի շրջանակներում կանոնավոր շփումների և համակարգված փոխգործակցության պահպանման կարևորությունը։

Կողմերը ոննարկվել են նաև հանրային դիվանագիտության, ակադեմիական փոխանակման և միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր։ Արտաքին քաղաքականության և իրավապահ մարմինների, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության արդի հարցեր, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, սպառնալիքներին արդյունավետ հակազդելու ուղիները և այլ կարևոր թեմաներ։

♦️Այս ամենը պետք է մտահոգի Երևանին։


 #Ուզբեկստան #Թուրքիա #Թուրան