Գերմանական ZOiS «ուղեղային կենտրոնը» զեկույցի մասին

Գերմանական ZOiS «ուղեղային կենտրոնը» զեկույց է հրապարակել տարբեր երկրներում ռուս միգրանտների վերաբերյալ։

Ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականությունը ուսումնասիրող նմանատիպ «ուղեղային կենտրոնների» զեկույցներն ու հրապարակումները՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանց հիմնական թիրախը Ռուսաստանն է՝ նրա քաղաքականության վարկաբեկումն է։ Նման հետազոտությունները սովորաբար նպատակ ունեն կամ առնվազն նպաստում են տվյալ երկրում, այս դեպքում՝ Ռուսաստանի և նրա շուրջ գտնվող երկրների ի վնաս Մոսկվայի սոցիալական իրավիճակի ապակայունացմանը։

Մարդասիրական և գիտական նախագծերի քողի տակ տեղեկություններ են հավաքվում պետական մարմինների գործունեության և ներքաղաքական գործընթացների մասին, որոնց հիման վրա պատրաստվում են վերլուծական զեկույցներ, որոնցից իհարկե ոչ բոլորն են հրապարակվում ամբողջովին, կան նաև «փակ» զեկույցներ:

Իրողությունների իրական վիճակը ժամանակ առ ժամանակ միտումնավոր խեղաթյուրվում է, ինչը, օրինակ, ես անձամբ կարող էի նկատել Երևանի և Բաքվի միջև Ղարաբաղյան հակամարտության օրինակով։ Բաքվում դա սկսեցին ժամանակին հասկանալ և սահմանափակել օտարերկրյա վերլուծական և «մարդու իրավունքներով» զբաղվող հիմնադրամների սեփական երկրի տարածքում։ Որոշներին վտարեցին ամբողջությամբ՝ ելնելով իրականացվող ազգային քաղաքականության շահերից։ 

Երևանում ամեն ինչ հակառակը եղավ, որի արդյունքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ՝ ընդհուպ մինչև  Սահմանադրական փոփոխություններ։ Ժամանակի ընթացքում էապես թուլացավ հասարակության «իմունային համակարգի» և նրա աչքերում տրանսֆորմացիայի ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության էությունը, ավելի ճիշտ՝ հայ հասարակության նախապատրաստումը հսկայական ու միակողմանի տարածքային զիջումների։ 

Վերադառնալով այսօրվա նյութին նշեմ, որ հատկապես հետաքրքիր են հետազոտության եզրակացությունները Թուրքիա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա արտագաղթած ռուսների տրամադրությունների վերաբերյալ, որոնք համընկնում են արևմտյան մի շարք կառավարությունների և ուղեղային կենտրոնների կողմից արդեն մշակվածների հետ։

Ըստ հեղինակների 2022 թվականի փետրվարից հետո  Ռուսաստանից հեռացած միգրանտները տարատեսակ և խայտաբղետ խմբեր են ներկայացնում ինչպես իրենց ընդունած երկրներում, այնպես էլ նրանից դուրս:  Նրանք տարբերվում են ռուսական քաղաքականության, քաղաքական վարքագծի և սոցիալական արժեքների վերաբերյալ իրենց հայացքներով։

Ելնելով դրանից՝ արևմտյան վերլուծաբանները եզրակացնում են, որ քիչ հավանական է, որ միգրանտները համախմբվեն «արտերկրում գտնվող ռուսների» նոր համապարփակ գաղափարի շուրջ։ Հատկանշական է, այսինքն, Արևմուտքում փորձ է արվել ստեղծել «ռուսների համապարփակ խումբ», որը կպայքարի Կրեմլի դեմ։ Խոսքը ժողովրդին, պատկերավոր ասած, «սպիտակների» և «կարմիրների» բաժանելու փորձի մասին է, ինչպես արվեց անցյալ դարասկզբին Ռուսական կայսրությունում հեղաշրջումից հետո։ 

Ի դեպ, այս մեթոդը Հայաստանում բավականին արդյունավետ կիրառվել է 2018 թվականի այսպես ասած «թավշյա հեղափոխությունից» հետո և մինչ օրս տալիս է իր պտուղները։  Հայերին բաժանել են «սևերի ու սպիտակների», «ազատասեր լիբերալների և ռուսամետ թալանչի ստրկամիտների»։

🇷🇺 Ուստի, հոդվածի հեղինակների կարծիքով, անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը՝ կենտրոնանալ ինքնության ընդհանուր զգացողության ձևավորման վրա։ Նրանք առաջարկում են արտասահմանում գտնվող ռուսներին դիտարկել ոչ թե որպես «միասնական» վտարանդի ընդդիմություն, այլ որպես «անհամաչափ համայնք», որին պետք է ստեղծել և առաջարկել «ընդհանուր» պատմություն: Նման մտադրությունները կյանքի կոչելու նպատակով առաջարկվում է հովանավորներին մեծացնել այլընտրանքային ռուսալեզու լրատվամիջոցների ֆինանսավորումը և աջակցել տարբեր երկրներում միգրանտների միջև կապեր հաստատելու նախաձեռնություններին: 

Հետևաբար կարելի է ենթադրել նաև վերջերս հայկակալ ԶԼՄ-րի էթերներում ավելացած ռուսալեզու նորությունների դրդապատճառները։

Միևնույն ժամանակ պետք է խոստովանել, որ զեկույցը բաց է թողնում կամ գոնե բավարար չափով չի անդրադառնում որոշ առանցքային ասպեկտների, որոնց մասին մենք կխոսենք այլ հոդվածներում...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.zois-berlin.de