Հայ-Վրացական ռազմավարական դաշինքի և միասնական պետականության հեռանկարների մասին

Արտաքին խոշոր դերակատարների համար  Հարավային Կովկասը դիտարկվում է՝ իբրև մեկ միասնական աշխարհաքաղաքական տարածք, որտեղ «տեղի» պետությունների միջև սահմանների ոչ էական տեղաշարժումները ռազմավարական նշանակություն չեն խաղում։ Նրանց բոլորի հիմնական խնդիրը տարածաշրջանի, առաջին հերթին՝ նրա տրանսպորտային ուղիների նկատմամբ վերահսկողություն և հնարավորինս լայն իրավասություն ունենալն է։ Խաղի այս կանոնները հասկացել էին Բաքվում վաղուց: Այդ իսկ պատճառով ադրբեջանական իշխանությունները ձգտում էին ստանալ տարածաշրջանի հեգեմոնի կարգավիճակ, որպիսի արտաքին բոլոր ուժերը Հարավային Կովկասում իրականացման ենթակա ծրագրերը քննարկեն և համաձայնեցնեն իր հետ: 

Սակայն, այս կարգավիճակը լիակատար ձեռք բերելու համար Բաքվի հիմնական խոչընդոտը Հայաստանն էր, ավելի ճիշտ նրա հետ Արցախի շուրջ եղած տարածքային խնդիրը: Այդ նպատակին հասնելու համար սկզբից պետք է թուլացվեր Հայաստանը։ Այդ նպատակով Բաքուն երկար տարիներ «խեղդում էր» Երևանին ընդհանուր շահեր ունեցող Վրաստանի օգնությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհան գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի և այլ նախագծերը կյանքի կոչելով։

Թբիլիսիի և Բաքվի ընդհանուր շահը «օկուպացված տարածքները ազատագրումն էր»։  Բաքուն այդ խնդիրն իր համար լուծեց ռազմական ճանապարհով։ Վրաստանը նման բան իրեն թույլ տալ չի կարող, այդ իսկ պատճառով փորձում է իր բոլոր խնդիրները լուծել Մոսկվայի հետ բանակցելով: 

Վերլուծելիս գաղտնի ընթացող ռուս-վրացական բանակցությունները կարելի է հանգել այն եզրակացության, որ, իբրև փոխզիջում, Մոսկվան կարող է դրական գնահատել Աբխազիայի և Վրաստանի կոնֆեդերացիայի գաղափարը։ Ռուսաստանի համար դա շահեկան է, քանզի այդ միասնական պետականությունը Վրաստանին կարող է մոտեցնել  ռուսական ուղեծրին։ Վրաստանի համար այն շահեկան է, քանի որ հնարավոր կլինի ծրագրեր մշակել հետագայում Աբխազիայի նկատմամբ վրացական սուվերենության լիակատար վերականգման ուղղությամբ։ Իսկ սեփական ժողովրդին արդեն իսկ կոնֆեդերացիայի ստեղծման պահից այն կարելի է ներկայացնել՝ իբրև վրացական դիվանագիտության «բացարձակ հաղթանակ»։

Բացի զուտ դիվանագիտական, մեդիա- և բարոյահոգեբանական էֆեկտներից էապես կշահի բոլոր կողմերի տնտեսությունը՝ առաջին հերթին Աբխազիայի տարածքով կբացվի Ռուսաստան - Վրաստան երկաթուղին, որը կփոխի տարածաշրջանային բալանսը նաև Հայաստանի համար, քանզի ռուսական գնացքները կկարողանան հասնել մինչև Երևան։ Հայկական գնացքները՝ Ռուսաստան։ Իսկ սա կհանգեցնի տնտեսության օրգանական շոշափելի աճի։

Միանալով վրաց-աբխազական կոնֆեդերացիային Երևանի միացումով կստեղծվի հարավ-հյուսիս առանց՝ կապելով Իրանին Ռուսաստանի հետ, եւ կբալանսավորվի Հարավային Կովկասում ուժերի համադրությունը։ Միասնական սերտ դաշինքի ընդհանուր տարածքը համաչափ կլինի Ադրբեջանի ներկայիս տարածքին, իսկ բնակչությունը կհասնի ավելի քան 6 միլիոնի, որտեղ էթնիկ հայերը ներկայացված կլինեն կոնֆեդերացիայի բոլոր միավորներում։

Այս դաշինքը էապես կամրապնդի հայ և վրաց եկեղեցիների կապը, ինչն իր հերթին կխթանի ուղղափառ քրիստոնեական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված երկու ազգերի ներդաշնակ զարգացումը մշակութային եւ գաղափարական հենքի վրա։

Բացի այդ հայ-վրացական սերտ դաշինքը ամուր հակակշիռ կհանդիսանա տարածաշրջանում Անկարա-Բաքու դաշինքին, որը գոյաբանական խնդիր է եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի համար։  Այս տեսակետից Հայաստանի, իբրեւ դաշնակցի,  նշանակությունը կբարձրանա ոչ միայն Մոսկվայի եւ Թեհրանի, այլ նաեւ «հարավ-հյուսիս» բեռնափոխադրումներով խիստ շահագրգռված Պեկինի եւ Դելի համար։

Հասկանում եմ, որ «սուվերենությունը սուրբ է» և նմանատիպ անիմաստ հայտարարություններ սնող, բայց Արցախի հանձնումն Ադրբեջանին հանդուրժող մարդկանց գրածս միտքը դուր չի գա։ Իսկ մնացած ադեկվատ մարդկանց հիշեցնեմ, որ Հյուսիսային Ամերիկայի Պետությունները կարողացան միջազգային հզոր խաղացող դառնալ միայն իրար միանալուց հետո, իբրեւ Ամերիկայի Միացյալ Պետություններ (սխալ թարգմանության հետեւանքով այդ երկիրը մեզ ծանոթ է ԱՄՆ անվան ներքո): Ասեմ, որ միասնական պետականության ճանապարհին է նաև Եվրոպական Միությունը։

 

#Հայաստան #Վրաստան #Թուրան