Ռուսաստանի «Հերոսների ժամանակ» ծրագրի երկրորդ հոսքում ընտրվելու համար լրացուցիչ գրանցման առաջին երեք օրերի ընթացքում ստացվել է գրեթե 7.000 հայտ։ Գրանցումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 15-ը։
Ինչո՞ւ է սա կարևոր
«Հերոսների ժամանակը» ծրագիրն արդեն իսկ զգալի արդյունքներ է ցույց տալիս՝ առաջին հոսքի բազմաթիվ մասնակիցներ նշանակվել են պատասխանատու պաշտոնների պետական կառավարման քաղաքացիական և իրավապահ մարմիններում։ Նրանց թվում են նաև Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայեր՝ ռուսական բանակի սպաներ, որոնք մարտական իրավիճակում ցուցադրել են բարձր պրոֆեսիոնալիզմով և, որ շատ կարևոր է, քաջությամբ և արժանապատվության բարձր զգացումով։ Ժամանակի ընթացքում նրանց թիվը ամենայն հավանականությամբ կավելանա։ Այս մարդիկ ի վիճակի են դառնալու Ռուսաստանում հայկական սփյուռքի նոր, ակտիվ և պատասխանատու մասը, որն իր հերթին կարող է կարևոր դեր խաղալ նաև Հայաստանին աջակցելու գործում։
Նպատակահարմար է վերանայել Սփյուռքում առաջնորդության և ազդեցության հայեցակարգը
Հարուստ օլիգարխներով հիանալու և կրիտիկական պահերին նրանց ֆինանսական օգնության վրա հույս դնելու փոխարեն արժե ուշադրություն դարձնել «Հերոսների ժամանակ» ծրագրի մասնակից մարդկանց վրա։
Սփյուռք՝ առաջնորդության նոր մոդել
Պատմությունը ցույց է տալիս, որ ֆինանսական ռեսուրսներն և դրանով պայմանավորված դիրքը հասարակության մեջ միշտ չէ, որ բերում են հայրենիքին աջակցելու այնպես, ինչպես ժամանակն է պահանջում։ Իրական օրինակելի մարդիկ/առաջնորդները պետք է լինեն պարտավորության, արժանապատվության և հայրենասիրության զգացումով մարդիկ: Նրանց քաջությունն ու նվիրվածությունը կձևավորեն արժանապատիվ առաջնորդների հաջորդ սերունդը։ Այնպիսի առաջնորդներ, որոնք կկարողանան ոգեշնչել և իրական փոփոխություն կատարել:
Հայաստանի և հայկական սփյուռքի հեռանկարները
Կառուցելով ուժեղ, ակտիվ և պատասխանատու համայնք Ռուսաստանում՝ մենք հիմք կդնենք մի այնպիսի փոխգործակցության, որը օգուտ կբերի երկու կողմերին՝ Հայաստանը կստանա իրավասու և նվիրված մարդկանց աջակցություն, իսկ Ռուսաստանը՝ կայուն և պրոֆեսիոնալ քաղաքացիներ։
Ի վերջո, այս համագործակցությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրներում գործող հայկական սփյուռքների համար՝ կառուցելով հարաբերությունների նոր ձևաչափ պատմական հայրենիքի և արտասահմանում նրա ներկայացուցիչների միջև։
#Հայաստան #Սփյուռք #Բնագիծ