Հալեպից հետո ընկավ նաև Համան՝ Սիրիայի երկրորդ ամենամեծ շրջանային վարչական կենտրոնը (Հալեպից հետո), և նույնպես առանց կռվի: Դամասկոսում ինչ-որ կռիվ է ընթանում, իբր Հանրապետական գվարդիայի և 4-րդ իրանամետ դիվիզիայի միջև՝ նախագահի եղբոր՝ Մահեր ալ-Ասադի գլխավորությամբ:
Սիրիայում Ասադի իշխանությունը տապալումն այսօր արդեն իրական հեռանկար է թվում։ Իսկ երկրի անվտանգության համակարգի նման արագ ու անսպասելի փլուզման պատճառը, ըստ երևույթին, դավաճանությունն է ու, հավանաբար, ռազմական հեղաշրջման փորձը։
Դավաճանություն, քանի որ ամեն ինչ սինխրոնացված է թուրք վստահված անձանց հարձակման հետ։ Սա նման է ռազմական հեղաշրջման, քանի որ այլ կերպ բացատրել սիրիացի զինվորականների պահվածքը հնարավոր չէ։
Իրանն արդեն տեղի ունեցողը դավադրություն է անվանել (ԱՄՆ-ի և Իսրայելի միջև դավադրության մաս): Վճռական պահին ընտանիքի հետ միասին Բաշր Ասադի Մոսկվա փախուստը նույնպես կասկած չի թողնում դավադրության մասին (սակայն սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ասադը իբր վերադարձել է Դամասկոս):
Ո՞վ է կանգնած այս դավադրության հետևում, Թուրքիա՞ն: Ամենայն հավանականությամբ դրանք նույն ուժերն են, որոնք 10 տարի առաջ կազմակերպել էին շատ նման հարձակումը Իրաքում։ Այս համատեքստում նպատակահարմար է վերհիշել Իրաքի Մոսուլի անկումը: Այժմ Սիրիային և Իրաքին սպառնում է դառնալ ապագա «վերջնական ճակատամարտի» դաշտ Իսրայել, ԱՄՆ, Իրան, Իսլամական աշխարհ և, գուցե, Չինաստան։ Թուրքիայի ճակատագիրը դեռ բացահայտված չէ, բայց հետագայում, ամենայն հավանականությամբ, նա կկիսի Իրաքի և Սիրիայի ճակատագիրը։
Ի՞նչ պետք է անի այս բարդ Ռուսաստանը: Ռուսաստանի լավագույն ռազմավարությունը ապագա գլոբալ կոտորածից զերծ մնալն է՝ սահմանափակվելով զենք և զինամթերքի վաճառքով ու միաժամանակ չեզոքության հիման վրա Տարտուսում և Խմեյմիմում իր բազաները պահպանելը: Այս դեպքում Ասադի իշխանության ներկայիս փլուզումը կարող է նույնիսկ ձեռնտու լինել Ռուսաստանին, եթե նա կարողանա ճիշտ և ժամանակին կողմնորոշվել:
Երևանի չսովորած դասերը և շարունակվող սխալները: Երևանը ժամանակին Իդլիբի զարգացումները չվերլուծեց և դասեր չքաղեց։ Այդ իսկ պատճառով տեղի ունեցած 2016 թվականի ապրիլյան պատերազմին նա բացարձակ պատրաստ չէր, բայց հանգամանքների (կամ բախտի) բերումով կարողացավ դիմակայել համեմատաբար նվազ կորուստներով։
Հետագայում Երևանի կողմից Իդլիբի նկատմամբ շարունակվող արհամարհանքը վերածվեց 2018 թվականի հեղաշրջմանը և 2020 թվականի պատերազմին իր բոլոր աղետալի հետևանքներով։ Ի դեպ, 2020 թվականին, մինչ մեր պատերազմը տեղի էր ունեցել «Իդլիբի զինադադարը» Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ։ Մենք դա էլ չէինք ուսումնասիրել։ Հայաստանում դրա փոխարեն՝ Սահմանադրական դատարանի կազմ էին փոխում, «նախկիններ էին» դատում, պինցետով արաղի մեջ քովիդ էին հաղթահարում, Արցախում նախագահ էին ընտրում և այլն։
Իսկ այսօր հիմա ոչ մի դաս չեն քաղում ո՛չ Գազայից, ո՛չ Հալեպից։ Դրա փոխարեն Հայստանի իշխանությունները շարունակում են Ռոբերտ Քոչարյանին դատել, իսկ ընդդիմությունը շարունակում է «փիլիսոփայել», հումորներ անել, Հովիկ Աղազարյաններ և Նիկոլը թրաշը վերլուծել։ Ի դեպ, նույն բանով էր ընդդիմությունը զբաղվում նաև 2020 թվականին։ Հիշու՞մ եք։ 2020 գարնանը ազգովի Սահմանադրական դատարանի նախագահին էինք սատարում և «Ո՛Չ» սահմանադրական բարեփոխումներին ասում։ Այնինչ խնդիրները այլ հարթության վրա էին։
#կրկես/ի վերածված #հայաստան #բնագիծ #սիրիա #թուրքիա