Արցախյան հակամարտության պարտության իշխանությունները

Արցախյան հակամարտության պարտության համար գլխավոր մեղավորները 2018 թվականի մայիսի 8-ից գործող Հայաստանի ապիկար իշխանություններն են, որոնց կառավարման 28 ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացավ որոշ ուժային կենտրոններից ռազմական գործողություններ սկսելու փաստացի «թույլտվություն» ստանալ, որոնց կառավարման արդյունքում Ադրբեջանին հաջողվեց 44 օր հետո ստիպել հայկական կողմին Արցախյան հակամարտության հարցում գնալ ռազմավարական նշանակության զիջումների, առաջին հերթին՝ ռազմական դիրքերը հանձնել Անկայում, Քարվաճառում և Բերձորում, և դուրս բերել հայկական զործերը Արցախից ամբողջությամբ, որոնց 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվեց բանակցային սեղանից հանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո նրա կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքները», իսկ հետո առհասարակ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցը և, ամենավերջում, թույլտվություն ստանալ մեկուսացված Լեռնարին Ղարաբաղի դեմ անպատիժ կիրառել ռազմական ուժ՝ ամբողջությամբ իր օգտին ավարտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ ռազմական ագրեսիան։ 

Այս ամենի համար միանշանակ մեղավոր են ՀՀ իշխանությունները, սակայն.
1. նաև Արցախի իշխանությունները, որոնք քաղաքականության «պատմագրական» մի փուլում դիտարկում էին, հետո սատարում էին, հետո համաձայնվում և համագործակցում էին, հետո էլ համակերպվում և համագործակսում էին Երևանի հետ՝ ամբողջությամբ անտեսելով ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին,
2. նաև հայկական սփյուռքի «ուժային կենտրոնները» և ազդեցիկ ներկայացուցիչները, որոնք այդ իշխանություններին սկզբից խանդավառությամբ սատարում էին, հետո իրենց հետ ակտիվ համագործակցում էին, հետո նրանց սխալներին մոտենում էին ընբռնումով և փոխանակ գոնե հորդորեին շտկել այդ սխալները, մեղադրում էին դրանցում նախկիններին (բազմաթիվ օրինակներից մեկը՝ «ինչ աներ էս հարիֆը, եթե նախկինները Ղարաբաղը ծախել էին, բանակը թալանել էին և իրա ջեպը դրել») և, ինչպես Արցախի իշխանությունները, ամբողջությամբ անտեսում էին/են են ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին։

«ՀՀ իշխանությունների ներքո» առաջին հերթին հասկանում ենք ՀՀ վարչապետին և հաճախ միայն իրեն քննադատում, սակայն իշխանությունն ինքը չէ։ Դե-յուրե ինքն իրականացնում է իշխանության կամքը։ Կրկնում եմ՝ դե-յուրե, քանի որ ՀՀ վարչապետին ազգը չի ընտրում և ՀՀ վարչապետը հաշվելու չէ ուղղակիորեն իր ազգին։ Իշխանությունը ՀՀ վարչապետը ստանում է ՀՀ Ազգային Ժողովից, որին էլ ինքը ուղղակիորեն հաշվետու է։ Այդ Ազգային Ժողովի անդամ հանդիսացող կոնկրետ մարդիկ են ընտրել իրեն 2018 թվականին 2 անգամ և 2021 թվականին 1 անգամ, ընդ որում, 2018 թվականին առաջին անգամ իրեն քվեարկել են Հայաստանի խորհրդարանի առանց բացառությամբ ԲՈԼՈՐ դաշնակները, իսկ այն մեկը, որը չքվեարկեց, հեռացվեց Դաշնակցությունից։ Հիմա ընթերցողը կասի «չգիտեին ում էին ընտրում», իսկ ես կպատասխանեմ, այդ ոնց է, որ ես ունենալով միայն բաց աղբյուրներից խիստ սահմանափակ ինֆորմացիա, 2018 թվականին գիտեի, իսկ ինենք՝ գործելով ԱՄՆ-ից մինչև Մոտիկ Արևելք չգիտեին։ Չգիտեին կամ չէին հասկանում, ուրեմն թող քաղաքականությամբ չզբաղվեն՝ «ինքնալուծարվեն» և աշխարհասփյուռ հայության քաղաքական ներուժը «չուզուրպացնեն»։ Սակայն սա այլ թեմա է, որին կարծում եմ պետք է տեսանելի ապագայում անդրադառնա քաղաքականությունում հայտ ներկայացնող հայկական սփյուռքը։ Անցանք առաջ…

Նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող (անմիջական եղանակով ընտրված) այդ մարմինը (որի անդամակցում են նաև որոշ «պահպանողական-կառուցողական» ընդդիմադիր ուժեր) գեթ մեկ անգամ նույնիսկ հատուկ նիստ չհրավիրեց, որ պաշտոնապես հարցնի իր մանդատով աշխատող ՀՀ կառավարությանը, թե ինչ է նա պարաստվում անել։

Իսկ ընդհանուր առումով մեղավոր ենք բոլորս՝ հայ ազգը, որը դասեր չի կարողանում քաղել իր պատմությունից, քանի որ չի կարդում և չի ուսումնասիրում այն։ 

Տեսանելի ապագայում կփորձեմ անդրադառնալ այս թեմային վերաբերող հարցերին տարբեր հոդվածների շրջանակներում։ 

#Հայաստան #Արցախ