Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքեստան

Նոր վտանգներ և հնարավորություններ Հայաստանի համար

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցի պատմության ուսումնական ծրագրում հիմնարար փոփոխությունների մասին. «Կենտրոնական Ասիա» տերմինը կփոխարինվի «Թուրքեստան» տերմինով։  Սա, ըստ փորձագետների, ուղղված է երիտասարդության շրջանում ազգային ինքնության և հայրենասիրության ամրապնդմանը:

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր սցենարների մասին

Իսրայելի ռազմավարական նպատակը պարզ է՝ էապես թուլացնել Իրանին և վերացնել նրա միջուկային ծրագրերը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իրանը զգալիորեն տարբերվում է Իրաքից, ում հարցերը ժամանակին լուծվեցին համեմատաբար արագ: Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները փոխել են տարածաշրջանային հակամարտությունների բնույթը։ Մյուս կողմից Իսրայելն ներկա պահին չի բախվում գոյաբանական սպառնալիքի հետ, ինչպես դա անցյալում էր։ Հակառակը, նա այսօր ավելի շուտ ագրեսորի դիրք է գրավում։

Ինչո՞ւ է Երևանը հեռանում ԱՊՀ-ից

Հայաստանը երեկ հրաժարվեց միանալ ԱՊՀ արտգործնախարարության խորհրդի՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» հայտարարություններին։

Եվրասիայի անվտանգության ապահովումը Հայաստանին, ըստ երևույթին, չի վերաբերում։ Երևանը վստահ է, որ իր անվտանգությունը կապահովի մեկ ուրիշը, այս անգամ Արևմուտքը: Կամ Երևանում իշխող վերնախավին երկրի անվտանգության փոխարեն հետաքրքրում է միայն սեփական իշխանության անվտանգությունը։

2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետի «ուժի մեջ» մնալու մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը ակտիվորեն զարգանում են, հոկտեմբերի 3-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ առանձնացնելով Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի և Նախիջևանով Թուրքիա տանող երթուղու զարգացման նախագծերը։

Ռուս դիվանագետը կիսվել է նաև Ղարաբաղ կատարած թվով չորս այցերից իր տպավորություններով։ Նրա խոսքով, իր վրա մեծ տպավորություն են թողել այդ տարածքներում վերականգնողական լայնածավալ աշխատանքները։

Չսովորած և չընկալված պատմություն

Չնայած պատմության հասանելի լինելուն, ազգերը բազմիցս անում են նույն սխալները և չեն կարողանում դասեր քաղել անցյալից, ինչը ցույց է տալիս, որ
եթե պատմությունը տվյալ պահին նույնիսկ ինչ-որ մի բանի սովորեցնում է, ապա միայն այն, ինչը տվյալ ազգը երբեք չէր սովորել։

Մեր դարաշրջանի քաղաքակիրթ կյանքի ամենակարևոր նշաններից մեկն այն է, որ անհատները և  հասարակությունները, ձգտելով բավարարել իրենց աճող կարիքները՝ ֆիզիկական և (իրենց թվացյալ) հոգևոր, շարունակաբար հարստացնում են առօրյան անհրաժեշտ ապրանքներով: Նրանք ավելի ու ավելի են կազմակերպում իրենց կյանքը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ և գեղեցիկ՝ կենտրոնանալով «արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի» վերաբերյալ մեծամասնության գաղափարների վրա:

Երուսաղեմի ռազմական ակտիվության համատեքստում Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր օգուտները

Լայնածավալ պատերազմը կամ քաոսը կարող է ձեռնտու լինել Մոսկվային հետևյալ պատճառներով: Հավաքական Արևմուտքը չի կարողանա արդյունավետ գործել երկու ճակատով և ժամանակավորապես երկրորդ պլան կարող է մղել Ուկրաինային, ինչը Մոսկվային հնարավորություն կտա օգտվել իրավիճակից, հատկապես ծանր մարտերից հետո սպառված ուկրաինական ուժերի, Կուրսկի գործողության ընթացքում տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստների, ինչպես նաև Դոնբասում Կիևի մարտավարական ձախողումների ֆոնին։ Նման պայմաններում Ուկրաինան դժվար թե կարողանա համարժեք կերպով դիմակայել ռուսական ճնշմանը։

Արցախյան հակամարտության պարտության իշխանությունները

Արցախյան հակամարտության պարտության համար գլխավոր մեղավորները 2018 թվականի մայիսի 8-ից գործող Հայաստանի ապիկար իշխանություններն են, որոնց կառավարման 28 ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացավ որոշ ուժային կենտրոններից ռազմական գործողություններ սկսելու փաստացի «թույլտվություն» ստանալ, որոնց կառավարման արդյունքում Ադրբեջանին հաջողվեց 44 օր հետո ստիպել հայկական կողմին Արցախյան հակամարտության հարցում գնալ ռազմավարական նշանակության զիջումների, առաջին հերթին՝ ռազմական դիրքերը հանձնել Անկայում, Քարվաճառում և Բերձորում, և դուրս բերել հայկական զործերը Արցախից ամբողջությամբ, որոնց 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվեց բանակցային սեղանից հանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո նրա կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքները», իսկ հետո առհասարակ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցը և, ամենավերջում, թույլտվություն ստանալ մեկուսացված Լեռնարին Ղարաբաղի դեմ անպատիժ կիրառել ռազմական ուժ՝ ամբողջությամբ իր օգտին ավարտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ ռազմական ագրեսիան։ 

Որոշ մտքեր Մերձավոր Արևելքում տիրող հակամատության մասին

Փորձեմ մի քանի մտքեր փոխանցել Լիբանանի հետ Իսրայելի պատերազմի մասին, ինչը կարդալուց հետո շատերը կկարողանան տեսնել «հայելու մեջ» սեփական ժողովրդին և իր նախկին ու ներկա էլիտային։ Նախ, կա հին կանոն. եթե ընտրում ես ամոթը պատերազմի փոխարեն, ապա ստանում ես և՛ պատերազմ, և՛ ամոթ:

Հեզբոլլահի և նրա հետևում կանգնած Իրանի ռազմավարությունը հիմնված էր «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» մոտեցման վրա՝ ձգտելով խուսափել Իսրայելի հետ ուղիղ ռազմական առճակատումից՝ Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումը չուժեղացնելու համար:  

Bayraktar KIZILELMA (PT-3) ԱԹՍ

Այսօր տեղի է ունեցել թուրքական Bayraktar KIZILELMA (PT-3) անօդաչու կործանիչի վերջին տարբերակի առաջին հաջող թռիչքը։ Սա կարևոր իրադարձություն է Թուրքիայի ռազմաօդային ուժերի զարգացման գործում և ընդգծում է երկրի շարունակական առաջընթացն անօդաչու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:  Bayraktar KIZILELMA-ն լրջորեն կուժեղացնի Թուրքիայի զինված ուժերի մարտունակությունը։ Թուրքական նոր ռազմական տեխնոլոգիաների հաջող փորձարկումը կարող է էապես ազդել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա և անհանգստություն առաջացնել հարևան երկրների, առաջին հերթին Հայաստանի մոտ։ 

Բրանդենբուրգի օրինակով Գերմանիայի որոշ զարգացումների մասին

Անցած կիրակի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը չորս կողմից «շրջապատող» Բրանդենբուրգ երկրամասում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան ընդդիմադիրները էապես բարելավեցին իրենց դիրքերը։ Ընտրությունների արդյունքներից ելնելով «ավանդական» իշխանական կուսակցությունները կոալիցիա կարող են ստեղծել կա՛մ ձախակողմյան, կա՛մ աջակողմյան ուժերի հետ համագործակցելով, ինչն արդեն իսկ վկայում է գերմանական քաղաքական լանդշաֆտի էական փոփոխությունների մեկնարկի մասին։

Բաքվի ռազմավարության մասին

«Արևմտյան որոշ պետությունների ծրագրերը Հայաստանին Ադրբեջանի դեմ հանելու վերաբերյալ ակնհայտ են։ Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու և դրանով իսկ սեփական շահերն ապահովելու համար»,- Ադրբեջանի խորհրդարանում ասել է այսօր Ադրբեջանի ղեկավարը։

Նախագահ Ալիևը Հայաստանին մեղադրել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը միտումնավոր ձգձգելու մեջ և հայտարարել է, որ Բաքուն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի իր բանակի հզորացմանը, քանի որ «ռևանշիստական ուժերը» Հայաստանում գնալով ավելի մեծ թափ են բարձրացնում։

Փորձենք վերլուծել, թե իրականում ինչի է փորձում հասնել Ադրբեջանի ղեկավարը